Տարոն Մարգարյանը կառաջադրվի՞ Երևանի քաղաքապետի. «Հրապարակ»
Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ըստ վերջերս իրականացված ինչ-որ սոցհարցման, Երեւանում ունի ամենաբարձր՝ 22 տոկոս ռեյտինգ: Նույնքան է նաեւ Տիգրան Արզաքանցյանի կնոջ` Նատալյայի ռեյտինգը: Մարգարյանը երեկ հրաժարվեց ասել՝ կառաջադրվի՞ 2023-ին Երեւանի քաղաքապետ, թե՞ ոչ։ «Ընտրությունները խի հայտարարե՞լ են»,- ասաց նա։ Չէ, դեռ չեն հայտարարել, բայց առնվազն 3 անձ արդեն հայտարարել է իր հավակնությունների մասին` Նատալյա Ռոտենբերգը, Տիգրան Ավինյանը եւ Ռուբեն Հախվերդյանը, ով Տիգրան Խզմալյանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է լինելու:
Տարոն Մարգարյանին հարցրինք` իսկ ի՞նչ կարծիքի է Հախվերդյանի թեկնածության մասին։ «Ամեն ինչին կգա ժամանակը, էդ կարծիքները կհայտնենք»։ Իսկ այն, որ, ըստ հարցման, 22 տոկոս ռեյտինգ ունի Երեւանում, դրա մասին ի՞նչ կասի։ «Ինձ մի հարցրեք»,- ասաց նա։