Ամենասարսափելին այն է, որ մեր երկրի անվտանգություն ապահովող պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանն են․ Թևանյան
ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Առիթ ունեցել եմ գրելու, որ ուկրաինական իրադարձություններն ուղղակի ազդելու են Հայաստանի վրա։ Ադրբեջանցիներն, ինչպես 2–րդ համաշխարհայինի ժամանակ թուրքերը Ստալինգրադի պահով, սպասում էին ռազմական զարգացումներին։ Այն ժամանակ Հայաստանը խուսափեց հարձակումից։ Հիմա՝ ոչ։
«Խաղաղության դարաշրջանը» մտել է Հայաստանի սահմանամերձ գոտիներ։
Ամենասարսափելին այն է, որ մեր երկրի անվտանգություն ապահովող պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանն են»։