Փաշինյանի ընտանեկան հիմնադրամի գաղտնի «հովանավորները». ի՞նչ են թաքցնում իշխանությունները
Տեսանյութեր2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքական դաշտում «Իմ քայլը» դաշինքի, այնուհետ խորհրդարանական խմբակցության ի հայտ գալուն զուգահեռ մեկ այլ «Իմ քայլը» նախաձեռնություն էլ ծնվեց. խոսքը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամի մասին է: «Իմ քայլի» տնօրենն այժմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ տիկին Հակոբյանը: 2018-ից ի վեր հիմնադրամը մի քանի հարյուր հազար միլիոնի փոխանցումներ է ստացել:
Սակայն, վերջին ամիսներին որոշակի տենդենց է նկատվում` այդ նվիրատվությունները դառնում են անանուն:
Սակայն, արի ու տես, որ վարչապետի ընտանեկան հիմնադրամը չի հետևում Փաշինյանի կոչերին և թափանցիկությունն ակնհայտորեն կաղում է: Մինչդեռ հանրության մոտ կարող են տրամաբանական և անչափ լեգիտիմ հարցեր առաջանան, հարցերից զատ նաև կասկածներ: Ի վերջո, կարող են չէ՞ հայտնի օլիգարխներն այսպես ասած` մուծվել Փաշինյանին և մնալ անանուն, իսկ հանրությունը չունի որևէ մեխանիզմ հետևելու և վերահսկելու համար, թե ով ում և ինչի համար է փոխանցում միլիոնավոր դրամներն ու տասնյակ հազարավոր դոլարները...