Մարիամ Մկրտչյանը Շախմատի աշխարհի պատանիների առաջնությունում առաջատար է
Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության 6-րդ տուրը։ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ 18-ամյա Մարիամ Մկրտչյանը դարձավ իդեալական արդյունքով միակ խաղացողը, տեղեկանում ենք Շախմատի միջազգային ֆեդերացիայից։
Մարիամ Մկրտչյանը 14 տարեկան աղջիկների խմբում միանձնյա առաջատարն է 51/6 արդյունքով և հավաքել է 52 վարկանիշային միավոր:
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների (Մ-14, Մ-16, Մ-18 ) առաջնությանը Հայաստանը ներկայացրել են 12 շախմատիստ: