Ռուբեն Վարդանյանը թող ցույց տա, թե իր 1 միլիարդ դոլար եկամուտից, որ երկրում է 200 միլիոն հարկ վճարել․ Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)
ՏեսանյութերՌուբեն Վարդանյանը թող ցույց տա, թե իր 1 միլիարդ դոլար եկամուտից, որ երկրում է 200 միլիոն հարկ վճարել: Առաջարկում եմ այս հարցին պատասխանել, քանի որ նրան մեղադրել էին փողերի լվացման միջոցով միլիարդներ ստանալու մեջ։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
«Ճգնաժամային պայմաններում բիզնես միտքը տեղափոխվում է քաղաքական դաշտ, որտեղ ինքնաիրացվելու ավելի մեծ հնարավորություն ունի։ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ չի հեռանա Արցախից, մինչև Արցախի հարցը չլուծվի։ Առաջարկում եմ նրան ստանալ Արցախի քաղաքացիություն։
Ռուբեն Վարդանյանն աջակցում է Ապրելու երկիր կուսակցությանը, թող մտնի այդ կուսակցության կազմ, որ Հայաստանի օրենսդրությամբ իր եկամուտների հայտարարագիր ներկայացնի։ Բիձինա Իվանիշվիլիի մոդելը Հայաստանում չի աշխատելու։
Ժողովուրդը Հայաստանում նման մարդկանց ասում է, եղբայր, այնգտեղ միլիարդները ստեղծել էիք, վայելեք, ուզում եք փողով առնե՞ք իշխանությունը։ Չի լինելու, էս երկրում չի կարողանալու որևէ մեկը փող տա տարբեր տեղեր ու առնի իշխանությունը։ Վարդանյանն ասում է, եթե ժողովուրդը խնդրի, իշխանությունը կվերցնեմ։ Ժողովուրդը իրեն չի խնդրելու»,-նշել է Թարվերդյանը։