Հնարավոր է, որ Բրիթնի Սփիրսը այլևս չկարողանա ելույթ ունենալ
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ խնամակալության ժամանակ տարած վիրավորանքի պատճառով հնարավոր է, որ այլևս չկարողանա ելույթ ունենալ բեմում, գրում է Rolling Stone պարբերականը։
«Ես խորը վիրավորվել եմ և ջղային եմ. հնարավոր է` նորից բեմ դուրս չգամ պարզապես այն պատճառով, որ համառ եմ»,–սոցցանցերում հայտարարել է երգչուհին:
Ավելի ուշ Սփիրսը հեռացրել է այդ գրառումը սոցիալական ցանցի իր էջերից։