Արքայազն Հարրին խոսել է Եղիսաբեթ II-ի և իր կնոջ ու զավակների առաջին հանդիպման մասին
Արքայազն Հարրին հիշել է տատի՝ Եղիսաբեթ II թագուհու և իր երեխաների՝ որդու՝ Արչիի և դստեր՝ Լիլիբեթի առաջին հանդիպման մասին․ գրում է People-ը։
Թագուհու մահվանից հետո տարածած հաղորդագրության մեջ արքայազնը խոսել է այն պահերի մասին, որոնք «ինքը միշտ կպահի սրտում»։ Մասնավորապես Հարրին հիշատակել է թագուհու և իր կնոջ՝ Մեգան Մարքլի առաջին հանդիպման և իր զավակների հետ ծանոթության դրվագները։
«Տատիկ, ես միշտ երախտապարտ կլինեմ քեզ մեր հանդիպումների համար․ իմ ամենավաղ մանկական հիշողություններից սկսած, մինչ այն պահը, երբ դու ընդունեցիր իմ սիրելի կնոջն ու գրկեցիր քո սիրելի ծոռներին»,-ասված է Հարրիի տարածած հաղորդագրության մեջ։
Ենթադրվում է, որ թագուհու և ծոռների՝ Լիլիբեթի ու Արչիի հանդիպումը տեղի է ունեցել 2022-ի հունիսին, երբ Հարրին և Մեգանը երեխաների հետ Կալիֆոռնիայից ժամանել էին Մեծ Բրիտանիա՝ նշելով թագուհու գահակալման պլատինե հոբելյանը։