Լին Թրեյսին ԱՄՆ դեսպանի կեցավայրում ՀՀ-ի ներկայացուցիչների համար ընդունելություն է կազմակերպել
Հայ-ամերիկյան երկկողմ իրավապահ համագործակցությունը նշանավորելու նպատակով դեսպան Թրեյսին իր կեցավայրում ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցել են ՀՀ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, դատախազներ և դեսպանության իրավապահ գործընկերության պատասխանատուներ։
Այդ մասին տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։