Երևանի, Դիլիջանի, Հրազդանի մի շարք փողոցների, Նուռնուս գյուղի գազամատակարարումը կդադարեցվի
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 13-ին ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Իսահակյան, Մաշտոցի, Պուշկինի, Աբովյան, Թումանյան, Խանջյան, Մոսկովյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, նշելով, որ նույն օրը ժամը 09:00-15:00-ն կդադարեցվի նաև Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա, Կալինինի, Գետափնյա, Կամոյի, Վասիլևի, Օրջոնոկիձեյի, Կամարինի, Լերմոնտովի, Աբովյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը ևս:
Ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մ.Սպարապետի, Մ.Ավետիսյան, Մ.Բաղրամյան, Մ.Գորկու, Գ.Սարյան փողոցների գազասպառողների, Նուռնուս գյուղի և Նուռնուսի ամառանոցային թաղամասի գազասպառողների, գազամատակարարումը: