Մալխաս Ամոյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 7։1 հաշվով առավելության հասնելով սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ։
Մինչ այս Ամոյանը երկու սփոփիչ գոտեմարտ է անցկացրել, որտեղ նախ 5-2 հաշվով հաղթել է շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնին, ապա 2:2 հաշվով առավելության է հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ։ Բրոնզե մեդալի համար Ամոյանը պետք է երեք սփոփիչ գոտեմարտ անցկացներ, սակայն նրա առաջին մրցակից, վրացի Լուրի Լոմաձեն հրաժարվել էր պայքարից:
Մեդալ նվաճելու հնարավորությունը պահպանում է նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Նա սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, իսկ հաղթանակի դեպքում՝ կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք՝ ԱԱ-ի եզրափակչի ուղեգիրն ավելի վաղ ապահովել էր 87 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը կպայքարի աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար։