Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից 250 միլիոն դոլար է պահանջում
Թվում է, թե Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի միջև վեճը նոր թափ է ստանում։ Բանն այն է, որ դերասանուհին նախկին ամուսնուց պահանջում է 250 մլն դոլար։ Ենթադրաբար վնասներ է կրում նրանց Chateau Miraval գինեգործարանը, որը ղեկավարում է Փիթը։
Նշենք, որ Ջոլին և Փիթը ֆրանսիական գինեգործարանը ձեռք են բերել, երբ դեռ ամուսիններ էին, որտեղ էլ հենց 2014 թվականին տեղի ունեցավ նրանց հարսանեկան արարողությունը։ Վերջերս Ջոլին իր մասնաբաժինը վաճառել է ռուս գործարար Յուրի Շեֆլերին։
Բրեդն իր հերթին փորձել է վերադարձնել վաճառված հողամասը, սակայն դա նրան չի հաջողվել։ Նա դատական հայց է ներկայացրել իր նախկին կնոջ դեմ, սակայն նրա պահանջներն անհիմն են ճանաչվել։ Լոս Անջելեսի դատարանը որոշել է, որ դերասանուհու կողմից խախտումներ չեն եղել. նա իրավունք ուներ վաճառել հողի իր մասը։