Պուտինը հեռախոսով խոսել է Մակրոնի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ, քննարկել են Ուկրաինայի իրադրությունը՝ կենտրոնանալով Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման հարցերի վրա, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի անվտանգության ապահովման հարցերի շուրջ անցկացվել է մտքերի հանգամանալից եւ անկեղծ փոխանակում», - ասված է հաղորդագրության մեջ: