Ամերիկյան օրենսդիրները զգուշացրել են Apple-ին, որ հիշողության չիպեր չգնի չինացի արտադրողից. Financial Times
ԱՄՆ օրենսդիրները Հանրապետական կուսակցությունից զգուշացրել են Apple-ին, որ հիշողության չիպեր չգնի չինացի արտադրողից՝ Yangtze Memory Technologies Co-ից նոր iPhone 14-ի համար, տեղեկացրել է Financial Times-ը։
Օրենսդիրները տագնապ են հայտնել այն տեղեկությունների հետ կապված, որ Apple-ը Yangtze-ը կավելացնի Nand ֆլեշ-հիշողության չիպերի մատակարարների ցուցակում, որոնք նախատեսված են սմարթֆոններում տվյալները պահելու համար։
Apple-ը նշել է, որ չի օգտագործի YMTC-ի չիպերն իր արտադրանքում եւ գնահատել է YMTC-ի Nand չիպերի օգտագործման հնարավորությունը որոշ iPhone-ների համար, որոնք վաճառվելու են Չինաստանում։
«Օրենսդիրները հավաստիացնում են, որ YMTC-ն լայն կապեր ունի Չինաստանի կոմունիստական կուսակցության եւ զինվորականների հետ եւ խախտել է արտահանման վերահսկման օրենքները՝ վաճառելով Huawei Technologies ընկերության ապրանքները։
Apple-ը YMTC-ին կվաճառի գիտելիքներ եւ նոու-հաու, որոնք կմեծացնեն նրա հնարավորությունները եւ կօգնեն Չինաստանի կոմունիստական կուսակցությանն իր ազգային նպատակների իրականացման գործում, զգուշացրել են նրանք»,- նշել է պարբերականը։
Դեմոկրատ օրենսդիրներից մեկը նույնպես մասնավոր կարգով անհանգստություն է հայտնել YMTC-ի առիթով։
Ավելի վաղ սենատորների երկկուսակցական խումբը կառավարությանը կոչ էր արել YMTC-ն մտցնել այն կազմակերպությունների ցուցակի մեջ, որոնք խախտել են արտահանման վերահսկման կանոնները Huawei ընկերության հիշողության չիպերը վաճառելիս։
Նրանք մեղադրել են Պեկինին YMTC-ի սուբսիդավորման մեջ, ինչը թույլ է տվել նրան գերիշխել այս հատվածում։
Apple-ը չի պատասխանել օրենսդիրների եւ կոնգրեսի սպեկուլյացիաների մասին հարցումներին՝ կապված YMTC-ի հետ։
Վերջերս ԱՄՆ-ը սահմանափակել է Nvidia Corp-ի AI չիպերի վաճառքը A100 եւ H100 սերվերների համար Չինաստանում եւ Ռուսաստանում։