Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Ամենաթարմ այցը Ադրբեջանում պահվող հայ գերիներին եղել է օգոստոսի վերջին օրերին և սեպտեմբերի առաջին օրերին:
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մեր պատվիրակներն Ադրբեջանում տեսակցել են բոլոր նրանց, որոնց գերեվարումը հաստատել է ադրբեջանական կողմը։ Հնարավորություն է տրվել գերեվարված անձանց կապ հաստատել իրենց ընտանիքների հետ՝ տեսաուղերձների նամակների, հեռախոսազանգերի միջոցով»,- ասաց Ամատունին։
Նրա խոսքով` հանդիպումների առանցքում եղել է գերեվարվածների առողջական վիճակը, ինչպես նաև պահման պայմանները. Այդ տվյալները հրապարակման ենթակա չեն։