Մեծ Բրիտանիայի թագավորության քաղաքացին հայտնել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետում իրենից գողություն են կատարել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում անձնական ունեցվածքի գողության փաստով նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Նշված նյութերը նախապատրաստվել են սեպտեմբերի 8-ին Մեծ Բրիտանիայի թագավարության քաղաքացի, 57-ամյա Թ. Ֆրոեսի ահազանգի փաստով: Վերջինս հայտնել է, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 09:00- ից մինչև 09:30–ն ընկած ժամանակահավածում ինքը գտնվել է Երևանի Տիգրան Մեծի պողոտա 10 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում, որտեղ նկատել է, որ իր պայուսակից գողացել են «Սամսունգ» տիպի բջջային հեռախոսը: Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: