Մալխաս Ամոյանը 5:2 հաշվով հաղթեց շվեդ մրցակցին
Մալխաս Ամոյանը երկրորդ սփոփիչ գոտեմարտում 5:2 հաշվով հաղթեց շվեդ մրցակցին և շարունակում է պայքարը: Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանին հաղթած հունգարացի ըմբիշը տարել էր ևս 4 հաղթանակ և հասել եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Ամոյանին՝ սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու: