Եղիսաբեթ 2-րդի մարմինը դուրս է բերվել Բալմորալ ամրոցից․ հազարավոր մարդիկ ճանապարհին վերջին հրաժեշտն են տալիս թագուհուն (տեսանյութ)
ԳլխավորԵղիսաբեթ 2-րդի դին դուրս է բերվել Բալմորալ ամրոցից, որտեղ սեպտեմբերի 8-ին մահացել էր թագուհինб և ուղևորվել վերջին ճամփորդության, որի ընթացքում միլիոնավոր հպատակներ կկարողանան հրաժեշտ տալ 70 տարի երկիրը ղեկավարած թագուհուն։
Դագաղн ծածկված է շոտլանդական ստանդարտով, ինչպես նաև ծաղկեպսակով՝ կազմված այն ծաղիկներից ու բույսերից, որոնք սիրել է թագուհին։
Դիակառքը կանցնի 170 կմ ճանապարհ՝ հասնելով Էդինբուրգյան պալատ։ Սգո երթը բաղկացած 7 մեքենաներից, կանցնի մի քանի բնակավայրերով։
Բրիտանական հեռուստաընկերություններն արդեն ցուցադրում են, թե ինչպես են մարդիկ մի քանի ժամ առաջվանից տեղավորվել ճանապարհի երկայնքով՝ հարգանքի տուրքը մատուցելու նորին մեծությանը։