Կառլ III-ը հռչակվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թագավոր
Կառլ III-ը հռչակվել է ավստրալական պետության նոր ղեկավար, տեղեկացրել է The Canberra Times-ը։
Եղիսաբեթ II թագուհու մահվանից անմիջապես հետո Կառլ III-ը դարձել է թագավոր, թագավորի ներկայացուցիչ, գեներալ-նահանգապետ Դեւիդ Հեռլին այդ մասին ընթերցել է Կառավարության տանը Դաշնային գործադիր խորհրդի հատուկ նիստի ժամանակ։
Այնուհետեւ ընթերցվել է նոր սուվերենի մասին պատմական հայտարարությունը խորհրդարանի շենքի մոտ, տեղի է ունեցել ծխելու արարողությունը, թագավորական հրավառությունը 21 հրանոթներից եւ «Աստված, պահիր թագավորին» երգի կատարումը։
Կառլ III-ի պաշտոնական հռչակումը Նոր Զելանդիայի նոր թագավոր տեղի է ունեցել այսօր խորհրդարանում։ Թագավորը պաշտոնապես հռչակվել է հանդիսավոր արարողության ժամանակ, տեղեկացրել է Radio New Zealand-ը։
Նախօրեին Կառլ III-ը հռչակվել էր Կանադայի թագավոր։
Հիշեցնենք, որ 73-ամյա Կառլ III-ի Մեծ Բրիտանիայի թագավոր հռչակման պաշտոնական արարողությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 10-ին Սենթ Ջեյմսի պալատում։ Նա բրիտանական գահին փոխարինել է մորը՝ թագուհի Եղիսաբեթ II-ին, որը մահացել է սեպտեմբերի 8-ին, 96 տարեկանում։ Թագուհին երկիրը կառավարել է 70 տարի։