Զելենսկին մտադիր է դիմել ԱՄՆ զենք արտադրողներին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է հաջորդ շաբաթ ելույթ ունենալ ամերիկյան զենք արտադրողների ֆորումում՝ РИА Новости-ին հայտնել են միջոցառման կազմակերպիչները։
«Նախագահ Զելենսկու ելույթը «Ապագայի ուժերը» համաժողովում հաստատվել է»,- ասել է ԱՄՆ ազգային պաշտպանական-արդյունաբերական ասոցիացիայի ներկայացուցիչը:
Ասոցիացիան հաջորդ չորեքշաբթի համաժողով է անցկացնելու Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։
Reuters-ի փոխանցմամբ՝ ֆորումին կմասնակցի նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։ Ենթադրվում է, Զելենսկու հետ նա էլ կոչ կանի ամերիկացի զենք արտադրողներին՝ ավելացնել ռազմական մատակարարումները Կիևին: