Ձմերուկի օգտակար և վնասակար հատկությունները
Ձմերուկը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, սակայն դրա՝ չափազանց մեծ քանակությամբ կիրառությունը կարող է առողջության համար վնասակար լինել։
Ձմերուկի մեջ բավական մեծ քանկությամբ լիկոպին կա, որը դրական է ազդում սրտանոթային համակարգի վրա, ինչպես նաև կանխարգելում տղամարդկանց մոտ շագանակագեղձի հիվանդությունների զարգացումը։
Բացի այդ՝ ձմերուկի մեջ առկա է ցիտրուլին և կալիում։ Վերջինն ունի միզամուղ ազդեցություն։
Սակայն բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող այս մթեքը զգուշությաբ պետք է օգտագործեն շաքարային դիաբետ ունեցող անձինք՝ օրական մեկ-երկու կտոր։
Մասնագետները միաժամանակ զգուշացնում են, որ ձմերուկի մեջ կարող են մեծ քանակությամբ ազոտ պարունակող քիմիկատներ լինել. դրանք օգտագործվում են ձմերուկների արագ հասունացման համար և կարող են օրգանիզմում թթվածնային քաղցի պատճառ դառնալ։
Նման քիմիկատների առկայության մասին խոսում են ձմերուկի մեջ առկա սպիտակ կամ դեղնավուն երանգի թելիկները կամ ոչ բնորոշ համը։