Ուկրաինան պատրաստ է քննարկել Լեհաստան ածուխի արտահանման հնարավորությունը. Դենիս Շմիգալ
Ուկրաինան պատրաստ է քննարկել Լեհաստան ածուխի արտահանման հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարությամբ ՝ լեհական կողմի խնդրանքով Ուկրաինան պատրաստ է քննարկել Լեհաստան ածուխի արտահանման քվոտաներ բացելու հնարավորությունը։ Խոսքը սեպտեմբերին 100 հազար տոննա արտահանելու մասին է, որն այժմ ծայրահեղ անհրաժեշտ է մեր լեհ գործընկերներին», - գրել է Շմիգալը Տելեգրամի իր ալիքում: