Ֆրանսիան և Գերմանիան Բելգրադից պահանջել են ամենակարճ ժամանակում լուծել Կոսովոյի խնդիրը
Ֆրանսիան և Գերմանիան Բելգրադից պահանջել են ամենակարճ ժամանակում լուծել Կոսովոյի խնդիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 10-ին այս մասին հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Նրա խոսքով ՝ պահանջը ներկայացվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի աջակցությամբ։
«Ինչպես Ֆրանսիան և Գերմանիան ասել են, Եվրոպայում պատերազմի ժամանակ նրանք հանդես են եկել «Կոսովոյի խնդրի» լուծման անհրաժեշտության օգտին», — հայտարարել է Վուչիչը երկրի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: