Քաղաքապետարանը ձեռք է բերել 17 անուն 153 երաժշտական գործիք` շուրջ 70 մլն դրամ ընդհանուր բյուջեով․ Հրաչյա Սարգսյան
Երևանի քաղաքապետարանը համայնքապատկան արտադպրոցական հաստատությունների համար ձեռք է բերել 17 անուն 153 երաժշտական գործիք` շուրջ 70 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Երաժշտական գործիքները կնվիրաբերվեն Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի 24 դպրոցներին:
Բոլորովին վերջերս, «Երևանի օրերը Գյումրիում» ծրագրի շրջանակում Գյումրու «Անի» մանկական փողային նվագախմբին նվիրաբերվեցին թանկարժեք և հազվագյուտ գործիքներ:
Այս տարեսկզբին Արցախի Հանրապետությանը նվիրատվության կարգով փոխանցեցինք շուրջ 7 մլն ՀՀ դրամի երաժշտական գործիքներ և մինչև տարեվերջ Արցախի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներին կփոխանցենք շուրջ 10 մլն ՀՀ դրամի երաժշտական գործիքներ»,-նշել է նա: