Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Sinquefield Cup-ի 7-րդ տուրում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարին մասնակցում են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջատարները: Մրցաշարում կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան էր: Պարտիայի 45-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները Ուեսլի Սոն և Հանս Նիմանն են: Նրանք ունեն 4-ական միավոր: Արոնյանը 3,5 միավորով 6-րդն է:
Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար: