Նյու Դելիում կարգելեն հրավառությունները հանուն մաքուր օդի
Նյու Դելիում հոկտեմբերից հունվար կարգելվի հրավառությունները՝ օդի աղտոտվածության նվազեցման համար։ Այդ ամիսները հատկապես դժվար են. մեգապոլիսը պատված է փոշու եւ ավտոմեքենաների արտանետումների ծխի մեջ: Բացի այդ, հոկտեմբերի 24-ին տեղի է ունենում Դիվալիի լույսերի փառատոնը, եւ քաղաքը լցվում է պիրոտեխնիկայի ծխով, գրում է Reuters-ը։
Նյու Դելիում 20 միլիոն մարդ է ապրում: Այն աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքն է։
«Դելիում մարդկանց աղտոտման վտանգից զերծ պահելու համար, ինչպես անցյալ տարի, այս տարի եւս ամբողջությամբ արգելված է բոլոր տեսակի հրավառության արտադրությունը, վաճառքը եւ օգտագործումը։ Այս անգամ արգելվելու է նաեւ դրանց առցանց վաճառքը եւ առաքումը Դելի»,- հայտարարել է քաղաքի շրջակա միջավայրի նախարար Գոպալ Ռաին։
Արգելքի ուժի մեջ մտնելու հստակ ամսաթիվը կհայտարարվի առաջիկա օրերին։ Նախորդ տարիներին սահմանափակումներ էին մտցվել հենց Դիվալիից առաջ։
Հայտնի է, որ դրանք կտեւեն մինչեւ 2023-ի հունվարի 1-ը։
Որոշ հինդուներ դատապարտում են քաղաքի կառավարության որոշումը: Նրանք կարծում են, որ Դիվալիի ժամանակ հրավառության արգելքը սահմանափակում է նրանց դավանանքի ազատությունը։