Երեւան-Մեղրի ճանապարհին BMW-ն գլորվել է ձորը. վարորդին դուրս են բերել մեքենայից ու հոսպիտալացրել
Սեպտեմբերի 10-ին, ժամը 04։53-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. ով հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: