Զելենսկին «Պատվո» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրել Բայրաքթարին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է թուրքական «Բայքար» ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ՝ քննարկելով Ուկրաինայի և ընկերության միջև հետագա համագործակցությունը՝ ուկրաինական բանակի պաշտպանունակության ամրապնդման նպատակով։
Կողմերը քննարկել են Ուկրաինայում «Բայքար» գործարանի կառուցման և ուկրաինական բաղադրիչներով նոր արտադրանքի արտադրության մանրամասները։
Զելենսկին բարձր է գնահատել Հալուկ Բայրաքթարի և նրա ընկերության ներդրումը Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինայի Զինված ուժերի հզորության բարձրացման գործում և նրան պարգևատրել «Պատվո» 1-ին աստիճանի շքանշանով։
«Ուկրաինայում բոլորը գիտեն, թե ինչ է Բայրաքթարը, գիտեն Ձեր ընկերությունը: Շնորհակալ եմ, շնորհակալ եմ նախագահ Էրդողանին՝ ռուսական ագրեսիայի դեմ այս պատերազմում Թուրքիայի քաղաքացիների աջակցության համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։