Հայտնի է Եղիսաբեթ 2-րդից հետո ներկայում աշխարհում ամենաերկար կառավարող միապետը (լուսանկարներ)
Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիահը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահից հետո, դարձել է աշխարհի ամենաերկար կառավարող միապետը, հայտնում է Daily Mail-ը:
Բոլկիահը, որը գահը ստանձնել է 1967-ին, գահակալում է 54 տարի, 339 օր: Սուլթանին այս ցուցանիշով հաջորդում է Դանիայի թագուհի Մարգրեթ Երկրորդը, որը գահին է արդեն 51 տարի:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի հանգուցյալ միապետ Եղիսաբեթ Երկրորդը գահին է բարձրացել 25 տարեկանում՝ 1952-ին՝ գահակալելով 70 տարի:
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին՝ Բալմորալի իր շոտլանդական նստավայրում: Նա 96 տարեկան էր: Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում:
Բրունեյի սուլթան