Ավելի քան 10 հազար ռուս զինծառայող շրջապատման սպառնալիքի տակ է․ ռուսական աղբյուր
Սեպտեմբերի 5-ից լայնածավալ հարձակողական գործողություններ սկսած Ուկրաինայի զինված ուժերը գարնանից ի վեր առաջին անգամ ազատագրել են Խարկովի մարզի հարավում գտնվող համեմատաբար մեծ քաղաքը՝ Բալակլիան։
Այս մասին գրում է ռուսական «Մեդուզա»-ն և նշում, որ քաղաքի կորուստն ամենավատ բանը չէ, որ տեղի է ունեցել ռուսական բանակի հետ այս երեք օրվա ընթացքում։
Ուկրաինացիների վերջին գործողությունների հետևանքով Խերսոնի մարզում ռուսական զորքերի մեծ խմբին, որը բաղկացած է մի քանի կազմավորումներից ( ավելի քան 10 հազար զինծառայող), սպառնում է օպերատիվ շրջապատում, փոխանցում է «Մեդուզա»-ն։