«Ախպոր պես, թարգեք, էլի»․ Վլադիմիր Գասպարյան
Իրավապահ համակարգը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար ծննդյան նվեր է պատրաստել․ նրա դեմ հարուցված գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։
Թեմայի շուրջ փորձեցինք զրուցել նախկին ոստիկանապետի հետ, սակայն վերջինիս համար առաջնայինն այս պահին նրա առողջական վիճակն է.
«Ախպոր պես, թարգեք էլի, թարգեք էդ թեմաները։ Դատարանից եք խոսում, ես սիստեման միացրած, հենց հիմա պառկած եմ»,- MediaHub-ին ասաց Գասպարյանը։ Հարցին, թե ի՞նչ խնդիր է առաջացել, Գասպարյանն արձագանքեց․
«Երկար խնդիր է»։
Այլ հարցերի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրաժարվեց պատասխանել։
Նշենք, որ գործը դատարան էր մուտքագրվել 2020 թվականին։ Այս ընթացքում դատավոր Վարդան Գրիգորյանը 14 դատական նիստ է նշանակել, որոնցից 6-ը, ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, տարբեր պատճառներով չի կայացել։
Հիշեցնենք նաև, որ Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել է (լվացել) հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք: