Ռուսաստանցիների 76%-ը վստահում է Պուտինին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 76%-ը։ Այս մասին նշվում է «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքում։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 76%-ը նշել է, որ վստահում է նախագահին, հարցվածների 14%-ը «ավելի շուտ չի վստահում» Ռուսաստանի Դաշնության նախագահին, հարցվածների 10%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցվածների 79%-ի կարծիքով՝ Պուտինը բավականին լավ է աշխատում իր պաշտոնում, հարցման մասնակիցների 10%-ը կարծում է, որ նախագահը «բավականին վատ» է աշխատում։ Հարցվածների ևս 10%-ը դժվարացել է պատասխանել։
FOMnibus-ի հարցումն անցկացվել է սեպտեմբերի 6-ին՝ 18 և ավելի տարիքի 1,5 հազար հարցվածների շրջանում, Ռուսաստանի 53 շրջանների 104 բնակավայրերում, բնակության վայրում հարցազրույցների մեթոդով։ Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,6%-ը։