«Բազելը» կեղտոտ հաղթանակ տոնեց. Եղիշե Մելիքյան
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ տուրում «Բազելի» տոնած հաղթանակը որակում է «կեղտոտ»:
«Ինձ հիասթափեցրեց «Բազելը»: Խաղի արդար կանոններ գոյություն ունեն, որոնք պետք է պահպանվեն: «Բազելը» կեղտոտ հաղթանակ տոնեց: Բայց մենք նրանց պատասխանը կտանք Երևանում` պատասխան խաղում: Ինչ վերաբերում է խաղին, ապա երկրորդ կեսում մենք փոխեցինք մեր խաղային ծրագիրը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է Եղիշե Մելիքյանը:
Հայաստանի չեմպիոնը մեկնարկային տուրում արտագնա խաղում մրցեց «Բազելի» հետ և զիջեց 1:3 հաշվով: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկավ միայն Արտակ Դաշյանը: