Artemis 1 առաքելությունը դեպի Լուսին ուղարկելու ՆԱՍԱ-ի հաջորդ փորձը սեպտեմբերի 23-ին եւ 27-ին կարող է տեղի ունենալ
Artemis 1 առաքելությունը դեպի Լուսին ուղարկելու ՆԱՍԱ-ի հաջորդ փորձը սեպտեմբերի 23-ին եւ 27-ին կարող է տեղի ունենալ։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է ՆԱՍԱ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ջիմ Ֆրին։
Նախորդ երկու փորձերը չեղարկվել էին այն բանից հետո, երբ տիեզերական արձակման համակարգի հսկայական հրթիռը տեխնիկական խափանումներ էր ունեցել, այդ թվում՝ վառելիքի արտահոսք:
23-ի արձակման պատուհանը կբացվի ժամը 6:47-ին (ըստ Գրինվիչի 10:47), իսկ 27-ինը՝ ժամը 11:37-ին (ըստ Գրինվիչի 15:37), հավելել է գործակալության հետազոտական համակարգերի մշակման գրասենյակի փոխտնօրեն Ֆրին:
Ամսաթվերն ընտրվել են DART առաքելության հետ կոնֆլիկտից խուսափելու համար, որի ընթացքում զոնդը սեպտեմբերի 26-ին կհարվածի աստղակերպին՝ օբյեկտը շեղելու կարողությունը փորձարկելու համար: