ՍԴ երկու դատավոր կընտրեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովի խորհուրդը նիստ կհրավիրի՝ հաստատելով սեպտեմբերի 12-ին մեկնարկվելիք աշնանային նստաշրջանի օրակարգը։
Այն բավականին հագեցած է լինելու․ օրենսդրական 3 տասնյակից ավելի նախաձեռնություններից բացի, խորհրդարանը Սահմանադրական դատարանի երկու դատավոր պետք է ընտրի․ կառավարության ներկայացրած թեկնածու Սեդա Սաֆարյանին՝ Ստյոպա Սաֆարյանի քրոջը, եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացրած թեկնածու Հովակիմ Հովակիմյանին։
Վերջինը 2011-2018 թթ․ ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է եղել, 2018-ից՝ նախագահականի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում