Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ Մեծ Բրիտանիայում հայտարարվել է ազգային սուգ
Մեծ Բրիտանիայում ազգային սուգ է հայտարարվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ, տեղեկացնում է Sky-ը:
Նշվում է, որ ազգային սուգը կտևի 10 օր՝ մինչև թագուհու հուղարկավորությունը։
Բուքինգհեմյան պալատի դրոշն իջեցվել է, ինչպես նար փոխվել է Բուքինգհեմյան պալատի պաշտոնական կայքի նկարը։