Բրազիլուհին երկվորյակներ է լույս աշխարհ բերել տարբեր հայրերից
Բրազիլուհին երկվորյակներ է լույս աշխարհ բերել տարբեր հայրերից՝ նույն օրը երկու տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
19-ամյա կինը, որի անունը չի նշվում, հայրության թեստ է հանձնել, քանի որ ցանկանում էր հաստատել իր երեխաների հայրությունը։ Ծննդաբերությունից ութ ամիս անց նա սկսել է կասկածել, թե ով է երեխաների ծնողը։
Կինը ԴՆԹ նմուշ է վերցրել ենթադրյալ հորից, սակայն երկու թեստերից միայն մեկն է դրական արդյունք տվել։ Հետո նա հիշել է, որ հղիության օրը սեռական հարաբերություն է ունեցել երկու տղամարդու հետ։ Երկրորդի ԴՆԹ թեստը հաստատել է, որ նա իր մյուս երեխայի հայրն է։
Այս երևույթը կոչվում է հետերո-ծնողական սուպերբեղմնավորում։ Բժիշկ Տուլիո Խորխե Ֆրանկոն բացատրել է, որ դա հնարավոր է, երբ նույն մոր երկու ձվաբջիջները բեղմնավորվում են տարբեր տղամարդկանց կողմից։ Երեխաները կիսում են մայրական նույն գենետիկական նյութը, բայց աճում են տարբեր պլասենցայում: Աշխարհում հայտնի է ընդամենը 20 նման դեպք։
Այժմ կնոջ երեխաները 16 ամսական են։ Հայրերից մեկը խնամում է երկու երեխաներին։