Եգիպտոսում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Եգիպտոսն արձանագրել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է The Associated Press-ը, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Վիրուսը հայտնաբերվել է 42 տարեկան տղամարդու մոտ, որը հաճախ է ճանապարհորդում Եվրոպա: Տղամարդու վիճակը կայուն է, նրան մեկուսացրել են հատուկ հիվանդանոցում:
Սակայն չի նշվում, թե դեպքը կոնկրետ որտեղ է հայտնաբերվել, չեն հաղորդվում նաև այլ մանրամասներ: