Քվենտին Տարանտինոն երկրորդ անգամ հայր կդառնա
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն և նրա կինը՝ իսրայելցի դերասանուհի Դանիելա Փիկը սպասում են իրենց երկրորդ երեխային։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Երկու տարի առաջ զույգն առաջին անգամ ծնող է դարձել: Նրանք տղա են ունեցել՝ Լեո անունով։
Քվենտին Տարանտինոն և Դանիելա Փիկը հանդիպել են 2009 թվականին, երբ ռեժիսորը մեկնել էր Իսրայել՝ գովազդելու իր «Անփառունակ սրիկաները» ֆիլմը։ 2018 թվականին Քվենթինն ու Դանիելան գաղտնի նշանվել են Լոս Անջելեսում։ Նրանք այժմ միասին ապրում են Թել Ավիվում։
Ի դեպ, երբ ծնվեց նրանց որդին՝ Լեոն, լուրեր էին պտտվում, որ նրանք տղային անվանակոչել են Լեոնարդո Դի Կապրիոյի անունով, սակայն հետագայում Տարանտինո ընտանիքը հերքել է այդ ենթադրությունները։ Երեխային անվանակոչել են Դանիելայի պապիկի անունով։