Պուտինն այժմ ուրախությամբ շփում է ձեռքերը. Daily Express
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները հրահրեցին էներգառեսուրսների պակասը և դրանց գների կտրուկ աճը Եվրոպայում։ Այս մասին գրել է Daily Express-ի սյունակագիր Ջեյքոբ Փոլը։
«Ծնկի բերեց»: Պուտինն այժմ ուրախությամբ շփում է ձեռքերը, երբ Եվրամիությունը խնդրում է չեղարկել պատժամիջոցները»,- ասել է լրագրողը։
Փոլը հիշեցրել է, որ վերջերս իտալական աջակողմյան Lega Nord կուսակցության նախագահ Մատեո Սալվինին կոչ է արել Եվրամիությանը հրաժարվել հակառուսական պատժամիջոցներից էներգետիկ ոլորտում, քանի որ դա հանգեցրել է էլեկտրաէներգիայի վճարների կտրուկ աճին: Քաղաքական գործիչը խոստովանել է, որ դա վնաս է Եվրոպայի պետություններին, հատկապես Իտալիային, որը բավականին կախված է ռուսական էներգետիկ ռեսուրսներից։
Փոլը նշել է, որ չնայած Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ այս երկիրը այս իրավիճակից հաղթած դուրս եկավ, նրա եկամուտներն աճել են։ Մինչդեռ այն պետությունները, որոնք ընդունել են այս սահմանափակումները, «ծնկած են»։