Մադոննան նոր ընկեր ունի, ով իրենից փոքր է 41 տարով
Մադոննան իր ոճի մեջ է։ Նա շարունակում է պահպանել հոլիվուդյան ամենասկանդալային աստղի տիտղոսը։ Երգչուհին իր ընկերոջ՝ Ահլամալիկ Ուիլյամսի հետ բաժանվելուց հետո, ում հետ հանդիպել է երեք տարի, հերթով փոխում է սիրեկաններին։ Ոչ վաղ անցյալում նրան նկատեցին մի տղամարդու հետ, ով շատ նման էր Գայ Ռիչիին։ Նախօրեին նա ինքն էր սոցիալական ցանցերում ներկայացրել նոր ընտրյալին՝ արդեն մեկ ուրիշին։ Իսկ այս անգամ պարզվում է՝ նա 23-ամյա Էնդրյու Դարնելն է, գրում է PeopleTalk-ը։
Մադոննան կիսվել է Նյու Յորքում REMA-ի համերգից կադրերով։ Զույգին մեկ անգամ չէ, որ միասին տեսել են, սակայն այժմ նրանք պաշտոնապես հաստատել են իրենց հարաբերությունները։ Սիրահարները հանդիպել են Paper ամսագրի նկարահանման հրապարակում։ Տղան աշխատում էր՝ որպես մոդել, և նախատեսում էր առաջ գնալ կինոարդյունաբերությունում։ Շուտով նրան կարող ենք տեսնել HBO-ի պատանեկան «Betty» ֆիլմում։
Հիշեցնենք, որ Մադոննայի սիրավեպը Ահլամալիկ Ուիլյամսի հետ հայտնի է դարձել 2019 թվականի դեկտեմբերին։ Ի դեպ, զույգը ծանոթացել է աշխատանքի վայրում։ Ահլամալիկը կատարողի պարուհիներից է, ով նրա հետ մեկնում է հյուրախաղերի։