Ինչպե՞ս պաշտպանել Զապորոժիեի ԱԷԿ-ը․ ՄԱԳԱՏԷ-ն առաջարկ ունի Մոսկվային և Կիևին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին առաջարկում է պաշտպանել Զապորոժիեի ատոմակայանը նրա պարագծի երկայնքով, այլ ոչ թե ապառազմականացնել շրջակայքի գոտին։
Այս մասին նա ասել է La Repubblica-ին տված հարցազրույցում։
Գրոսսիի խոսքով՝ ապառազմականացումը ավելի բարդ և հավակնոտ խնդիր է, մինչդեռ ինքը իրավասու է խոսել միայն միջուկային օբյեկտների անվտանգության մասին։
Նա նաև առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիր կնքել ԶԱԷԿ-ի պաշտպանության կամ անձեռնմխելիության մասին։ Պաշտոնյան նշել է, որ արդեն խոսել է երկու կողմերի հետ և մտադիր է հանդիպել նրանց ներկայացուցիչների հետ առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում: