Թունիսի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով մահացել է 8 միգրանտ
Թունիսի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով մահացել է 8 միգրանտ, 15-ը անհետ կորել է, նրանք փորձել են Միջերկրական ծովով դեպի Իտալիա անցնել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Առափնյա պահակախումբը փրկել է 14 միգրանտի, ովքեր եղել են գերբեռնված նավում: Անվտանգության աշխատակիցը հայտնել է, որ նավում գտնվող միգրանտների մեծ մասը թունիսցիներ են։
Վերջին ամիսներին տասնյակ մարդիկ խեղդվել են Թունիսի ափերի մոտ՝ Թունիսից և Լիբիայից դեպի Իտալիա անցնելու փորձերի ժամանակ: Հարյուր հազարավոր մարդիկ վերջին տարիներին վտանգավոր ուղի են բռնել՝ անցնելով Միջերկրական ծովը: