Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի կառավարության 606 ներկայացուցչի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի իշխանությունների 606 ներկայացուցչի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։
«Սև ցուցակում» ընդգրկվել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի 28 անդամներ, Դաշնության խորհրդի 154 անդամներ, ինչպես նաև Պետդումայի 424 պատգամավորներ»,- նշել է քաղաքական գործիչը Telegram-ի իր ալիքում։ Սակայն մինչ այժմ պատժամիջոցների տակ հայտնված ռուսների ցուցակը չի տրվել, հայտնում է KP.RU-ն:
«Կարևոր որոշում է կայացրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը՝ պատժամիջոցներ են կիրառվել 606 անձանց նկատմամբ, որոնք պատկանում են Ռուսաստանի ղեկավարությանը», – ասել է Զելենսկին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Անձնական պատժամիջոցներ են սահմանվել նաև ՌԴ մի շարք պաշտոնյաների նկատմամբ։ Դա, մասնավորապես, անդրադարձել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի, վարչապետ Միխայիլ Միշուստինի վրա։