Վթարների հետևանքով տասնյակ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ
Սեպտեմբերի 6-ին, ժամը 21.40-ին, Երևանի Բագրատունյաց և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպելը» գլխիվայր շրջվել է, իսկ «Զիլ»-ը՝ «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 24-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Ա. Ասատրյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 41-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 14-րդ կմ-ին «Դեու» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: