Թրամփը մոտ ժամանակներս որոշում կընդունի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի առաջադրման մասին
Միացյալ Նահանգների նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ մոտ ժամանակներս կորոշի, թե մասնակցելու Է արդյոք 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին: «Բոլորը ցանկանում են, որ ես իմ թեկնածությունը քվեարկության դնեմ (2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում): Ես առաջատար եմ թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների հարցումներում: Որոշում կընդունեմ ամենամոտ ժամանակներս»,- սեպտեմբերի 8-ին ասել Է նա Հնդկաստանի NDTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կարծում եմ, որ շատերը շատ երջանիկ կլինեն: Թեեւ մի երկու մարդ չի ուրխանա»,- հավելել Է նա:
Ավելի վաղ նախկին նախագահի շրջապատի աղբյուրները հայտնել են, որ նա արդեն աշնանը կարող Է հայտարարել կրկին պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու մտադրության մասին: Վերջին հարցումների համաձայն՝ Թրամփին նախագահի թեկնածու Է ցանկանում տեսնել հանրապետականների գրեթե 60 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: