Կանադայում 10 մարդու սպանության համար կասկածվողը ձերբակալությունից հետո մահացել է
Կանադայում զանգվածային դանակահարության մեջ կասկածվող 32-ամյա Մայլզ Սենդերսոնը ձերբակալվել է, սակայն ձերբակալությունից հետո մահացել է առողջական խնդիրների պատճառով։ BBC պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ոստիկանությունը՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։ Լրատվամիջոցը հավելում է, որ ըստ անանուն աղբյուրի՝ Սենդերսոնը մահացել է ինքն իրեն հասցրած վնասվածքներից։
Զանգվածային դանակահարությունը տեղի էր ունեցել կիրակի օրը, որի հետևանքով սպանվել է 10 մարդ, 19 մարդ՝ վիրավորվել։ Վիրավորներից տասը դեռ գտնվում են հիվանդանոցում, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ոճրագործության կասկածյալները երկու եղբայրներ էին՝ Մայլզ Սենդերսոնը և նրա եղբայր Դեմիենը. երկուսն էլ մահացել են։ Նրանք դանակահարություն են իրականացրել 13 տարբեր վայրերում։ Նրանց գործողությունների շարժառիթը հայտնի չէ։ Ոստիկանությունը Դեմիենի մարմինը գտել է երկուշաբթի օրը և հետաքննում է՝ արդյոք նրան սպանել է եղբայրը։ Մայլզ Սենդերսոնին ոստիկանությունը որոնում էր 3 օր շարունակ։
BBC-ն նշում է, որ Մայլզ Սենդերսոնը ժամկետից շուտ ազատ էր արձակվել բանտից։ Նա 4 տարով ազատազրկման էր դատապարված մի քանի դաժան հանցագործությունների համար։