58-ամյա Նիկոլաս Քեյջը երրորդ անգամ հայր է դարձել
Հանրահայտ հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը երրորդ անգամ հայր է դարձել։ Դերասանի երիտասարդ կինը՝ 27-ամյա Ռիկո Շիբատան աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել, հաղորդում է People-ը։
Աղջնակը Քեյջի և Շիբատայի առաջին համատեղ երեխան է։ Դերասանը նախորդ հարաբերություններից ևս երկու երեխա ունի՝ 16-ամյա Քալ-Էլան և 31-ամյա Ուեսթոնը։ Նորաթուխ ծնողները երեխային անվանել են Ավգուստա Ֆրանչեսկա Կոպոլա Քեյջ։
«Նիկոլասն ու Ռիկոն ուրախ են հայտնել իրենց դստեր ծննդյան մասին։ Մայրն ու դուստրը իրենց լավ են զգում», - հայտնել է դերասանի ընտանիքի ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ այն մասին, որ Քեյջն ու Շիբատան երեխայի են սպասում, հայտնի էր դարձել հունվարին, իսկ ապրիլին արտիստն արդեն հայտնել էր երեխայի սեռը։
58-ամյա Քեյջն ու 27-ամյա Շիբատան ամուսնացել են 2021 թվականին։ Աստղային զույգը ճոխ տոնակատարություն չի անցկացրել՝ նախապատվությունը տալով «շատ փոքրիկ ու մտերմիկ արարողությանը», որն անցկացվել է Լաս Վեգասի Wynn հյուրանոցում։