Պետությանը պատճառված 1.6 մլն դրամի չափով գույքային վնասը վերականգնվել է. Արցախի դատախազություն
Արցախի քննչական կոմիտեի քննիչի վարույթում և ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի հսկողությամբ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետական ոչ առևտրային կազմակերպության շենքը մասնավոր կազմակերպության կողմից ջեռուցելու գործընթացում թույլ տրված խախտման հետևանքով պետության կողմից ավել վճարված 1.611.850 դրամ գումարը վերադարձվել է պետական բյուջե:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի դատախազությունից։