ՀՎԿ կենտրոնի մասնագետները կպատասխանեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ հաճախ հնչող հարցերին
2022 թվականի սեպտեմբերի 9-ին ժամը 17։00-ին տեղի կունենա առցանց խորհրդակցություն՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը:
Կենտրոնի մասնագետները կպարզաբանեն հաճախակի հնչող հարցերը:
Խորհրդակցությունը բաց է, բոլոր ցանկացողները կարող են միանալ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: