Զբոսաշրջիկը տուգանվել է 450 եվրոյով՝ «քաղաքային պարկեշտության» հռոմեական կանոններից մեկը խախտելու համար
Ամերիկացի զբոսաշրջիկը տուգանվել է 450 եվրոյով՝ «քաղաքային պարկեշտության» հռոմեական կանոններից մեկը խախտելու համար՝ նա շատրվանի աստիճաններին պաղպաղակ է կերել, գրում է The Guardian-ը։
55-ամյա տղամարդուն, ում ձեռքին նաեւ գարեջուր է եղել, ոստիկանները նկատողություն են արել Մոնտի թաղամասի փոքրիկ գեղատեսիլ հրապարակում Fontana dei Catecummeni շատրվանի մոտ։ Շատրվանը, որը 1589 թվականին կառուցվել է Բատիստա Ռուսկոնիի կողմից, հայտնի վայր է, որտեղ մարդիկ հավաքվում են գիշերը, բայց ուրբաթ օրը այն փակվել է, որպեսզի ոչ մեկը չնստի աստիճաններին:
Տղամարդը չի իմացել, որ խախտում էր Հռոմի շատրվանների մոտ ուտելու, խմելու եւ նստելու արգելքը։ Սրանք այն մի շարք կանոնների մի մասն են, որոնք 2017 թվականին սահմանել է նախկին քաղաքապետ Վիրջինիա Ռագին:
Սահմանափակումները վերաբերել են նույնիսկ հարեւան շենքերի միջեւ լվացք փռելու հռոմեական սովորույթին։